
ՄԵՐ ՄԱՍԻՆ
IMR-ը առաջատար մարքեթինգային հետազոտական ընկերություն է հայաստանյան շուկայում։
Մենք տրամադրում ենք լայնամասշտաբ մարքեթինգային հետազոտական ծառայություններ բիզնեսներին և ոչ միայն։ Մեր ծառայությունների շրջանակը ներառում է հետազոտական մեթոդոլոգիայի մշակումից մինչև տվյալների վերլուծություն և օգտակար վերլուծական հաշվետվությունների տրամադրումը։
Հայաստանյան շուկայում մարքեթինգային հետազոտությունների առաջամարտիկն ենք՝ սկսած 2006 թվականից։
2010 թվականից վերաբրենդավորվելով որպես imrTM` մենք շարունակում ենք մարքեթինգային հետազոտությունների լավագույն փորձառությունը հայաստանյան բիզնես միջավայրում ներդնելու մեր առաքելությանը։
Մենք իրականացնում ենք հետազոտություններ՝ հաջողությամբ կիրառելով տվյալների հավաքագրման քանակական և որակական մեթոդոլոգիաները։ Բիզնեսի մարքեթինգային հիմնախնդիրներին պատասխանելու նպատակով մենք առաջարկում ենք ինչպես արդեն իսկ մշակված, այնպես էլ ադապտացվող լուծումներ։
Լինելով ESOMAR համայնքի անդամ՝ մենք հետևողական ենք մարքեթինգային և սոցիալական հետազոտությունների պրակտիկայի միջազգային կանոնակարգերի կիրառմանը և պահպանմանը (ICC)։
Ընկերության ձեռքբերումներից են հայտնի և հաջողակ գործընկերները, պրոֆեսիոնալ աշխատակազմը, ճանաչված ապրանքանիշը Հայաստանի բիզնես միջավայրում։
Մեր գործընկերների շարքում են ինչպես տեղական հայտնի կոմերցիոն ընկերություններ, այնպես էլ միջազգային կազմակերպություններ, ՀԿ-ներ և սոցիալ-տնտեսական ոլորտի կառույցներ։
Յուրաքանչյուր տարի մենք իրականացնում ենք ավելի քան 100 հետազոտական նախագիծ՝ նպաստելով կարևոր բիզնես որոշումների կայացմանը, ռազմավարությունների և կանոնակարգերի մշակմանը, հաջողակ արշավների և կոմունիկացիաների իրականացմանը, ինչպես նաև ցանկալի պրոդուկտների և ծառայությունների ստեղծմանը։
ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԸ
Փոխօգնություն
Ադապտացում բոլոր իրավիճակներում
Զարգացում
Բարեկեցություն
Բարձր ներգրավվածություն
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
Շարունակել լինել տնտեսությունում մարքեթինգային հետազոտական առաջատար ընկերությունը՝ տրամադրելով ամենաարագ ու որակյալ ծառայությունները մասնագիտական ամենամեծ թիմով:
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Ինտեգրել մարքեթինգային հետազոտությունների մ իջազգային չափանիշները ՀՀ բիզնես միջավայրում: